Պարզվում է, որ հարավկորեական ընկերության սմարթֆոնների տերերն ավելի հաճախ են գովեստի խոսքեր ասում իրենց գաջեթների հասցեին, քան խնձորային ընկերության սմարթֆոնների տերերը:
LikeFolio ընկերության վերլուծաբաններն ուսումնասիրել են թվիթերյան գրառումները և եկել եզրահանգմանը, որ Samsung Galaxy-ի տերերն ավելի շատ են դրական գրառումներ անում, քան՝ iPhone-ի տերերը:
Ուսումնասիրություններն արվել են 2016 թվականից սկսված:
Պարզվել է նաև, որ հարավկորեական ընկերության սիրահարների համար ամենաուժեղ հարվածը եղել է Galaxy Note 7-ի հետ կապված հայտնի սկանդալը: Ինչ վերաբերում է ամերիկյան ընկերության սմարթֆոնների տերերին, ապա նրանք հատկապես դժգոհ են iPhone X-ից, որն ամենաթանկն է Apple-ի գաջեթների շարքում: