Դեկտեմբերի 12-ին, ժամը 23:29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքին հարակից սարում Opel Vectra B մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Opel Vectra B մակնիշի 35 FՍ 216 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է Գոգո կոչվող սարում՝ Գևորգ Չաուշի աղբյուրի հարևանությամբ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: