Հասարակություն 

Տատիկը տոնածառը զարդարել է ներքնազգեստով՝ մտածելով, որ դրանք խաղալիքներ են

Իռլանդիայում 74-ամյա կինը գնել է տոնածառի խաղալիքներ և դրանցով զարդարել տոնածառը: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ մեծահասակ կնոջն այլ բան են վաճառել:

Զավեշտալի միջադեպի մասին սոցկայքի իր էջում գրել է իռլանդուհու թոռնուհին, ով տատիկին բացատրել է, որ տոնածառը զարդարվել է ներքնազգեստով, որը փաթեթավորված է եղել խաղալիքի տեսքով:

Տարեց կինը հավանաբար սխալվել է, քանի որ ներքնազգեստը եղել է փայլերով:

Հարկ է նշել, որ տատիկի արկածների մասին պատմությունը մի քանի անգամ ավելացրել է վերջինիս թոռնուհու հետևորդների թիվը: Նա ավելի հայտնի է դարձել Թվիթերում:

 

Նույն շարքից