Քաղաքական 

Շփոթմունք է տեղի ունեցել. ԱՆ նախարարը՝ Հայաստանում աղջիկների սեռական կյանքի փորձի մասին

Այսօր՝ դեկտեմեբրի 14-ին, կառավարության նիստից հետո ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե Հայաստանում մինչև 15 տարեկան յուրաքանչյուր 4-րդ աղջիկը սեռական կյանքի փորձ ունի, ասաց, որ շփոթմունք է տեղի ունեցել, և նախարարությունն արդեն պարզաբանում է ներկայացրել:

Նախարարը նշեց, որ իրականում տղաների 25 տոկոսը սեռական կյաքնի փորձ ունի, իսկ աղջիկների մասով այդ թիվը կազմում է 1 տոկոս:

Հարցին, թե ինչպես է ստացվում, որ նախարարը նման սխալներ է թույլ տալիս, եթե հաշվի առնենք, որ սխալ խոսքեր էին հնչել նաև ծննդկանների մասով, վերջինս նշեց, որ բոլոր այդ խնդիրների շուրջ նախարարությունը պարզաբանում է տվել ու հեռացավ:

 

Նույն շարքից