Հասարակություն 

Միանգամից երեք կին հիփ-հոփի հայրերից մեկին մեղադրում են բռնաբարության մեջ

ԱՄՆ-ում միանգամից 3 կին հայտնի պրոդյուսեր Ռասսել Սիմմոնսին մեղադրում են բռնաբարության մեջ: Այս մասին հայտնում է  The New York Times-ը:

Բռնության մասին հայտարարել են հիփ-հոփի հայրերից մեկը համարվող Սիմմոնսի նախկին գործընկեր Դրյու Դիկսոնը, երգչուհի Թինա Բեյքերը և լրագրող Թոնի Սելլին: Բոլոր դեպքերը, վերջիններիս պնդմամբ, տեղի են ունեցել նախորդ դարի վերջում:

Պրոդյուսերն արդեն արձագանքել է մեղադրանքին՝ հայտարարելով, որ նման բան չի եղել:

 

Նույն շարքից