Դեկտեմբերի տասն ամբողջ աշխարհում համարվում է Կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային օր: Հայաստանում կենդանիների իրավունքների պաշտպանվածության մասին խոսելը առավել քան բարդ է: Ողջ տարվա ընթացքում EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հանրությանը ներկայացրեց մի շարք դեպքեր, որոնք վկայում են մեր հասարակության շրջանում տեղեկացվածության, կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, ըստ էության, բացակայության մասին: Ներկայացնենք ևս մեկ դեպք, որը, ըստ մասնագետների, դուրս է առողջ մարդու տրամաբանությունից և աչքի է ընկնում առանձնակի բարբարոսությամբ: 25-ամյա այս երիտասարդը «տարօրինակ» նախասիրություն ունի. Առանձնահատուկ դաժանաբար է վարվում կենդանիների հետ, ուտում ցանկացած տեսակի կենդանի և այդ մասին հրապարակավ հայտնում սոցիալական ցանցերում:
Մանրամասն՝ econews.am