Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս հերթական մեծ ասուլիսով:
Ասուլիսի ժամանակ ՌԴ պաշտպանական բյուջեի մասին հնչած հարցին պատասխանելով՝ Պուտինը անեկդոտ պատմեց՝ մինչ այդ խոսելով ԱՄՆ պաշտպանական բյուջեի մասին հիշեցնելով հայտնի խոսքը:
ՌԴ նախագահը մասնավորապես նշեց, որ Ռուսաստանի պաշտպանական բյուջեն կազմում է 46 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ պաշտպանական բյուջեն՝ 700 միլիարդ:
«Իհարկե, եթե դու չես ցանկանում պահել սեփական բանակդ, պահելու ես օտար բանակ: Սա իհարկե հին միտք է, կա ավելի նորը: Ցանկանում եմ անկեկդոտ պատմել այդ մասով: Տղան գալիս է հոր մոտ, ով նախկին սպա է լինում: Հայրը տղային հարցնում, թե ուր է իր դանակը: Որդին պատասխանում է, որ այդ դանակը բակում փոխանակել ժամացույցի հետ: Հայրն ասում է՝ «Տղաս, մի օր հանցագործները գալու են, ինձ ու մորդ սպանելու են, քրոջդ բռնաբարելու, իսկ դու միայն կարողանալու ես կանգնել ու հայտարարել «Բարի երեկո, Մոսկվայի ժամանակով ժամը 12:30 է»»: