36-ամյա Մագդալենա Շերբանը մեղադրվում է 25-ամյա կնոջ դաժան սպանության մեջ: Նա իր զոհին նետել է գնացքի ռելսերի վրա՝ թույլ չտալով հեռանալ այնտեղից:
Դեպքը տեղի է ունեցել Ռումինիայում:
Mirror-ը հայտնում է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը նախ ինքնասպանություն է համարել, սակայն ավելի ուշ՝ տեսանյութն ուսումնասիրելուց հետո, բացահայտվել է, որ 25-ամյա կնոջը սպանել են:
Պարզվել է, որ նույն օրը Շերբանը ևս մեկ կնոջ է հրել և գցել ռելսերի վրա, սակայն վերջինիս հաջողվել է ողջ մնալ:
36-ամյա կինն իր արարքի դրդապատճառները չի հայտնում:
https://www.youtube.com/watch?v=s7JDm2znDqg