Հոլիվուդյան աստղ Դասթինի Հոֆմանին մեղադրում են 16-ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգության մեջ: Այս մասին հայտնում է Variety-ը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է դերասանի դստեր դասընկերուհուն, իսկ դեպքը տեղի է ունեցել 1980 թվականին:
Կորի Թոմասի, խոսքերով, միջադեպը տեղի է ունեցել հյուրանոցային համարում: Նա պատմել է, որ այդ օրը եղել է Հոֆմանի և վերջինիս դստեր հետ, իսկ երբ իր դասընկերուհին դուրս է եկել հյուրանոցային համարից, ինքը միայնակ է մնացել դերասան հետ: Հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել դեպքը:
Թոմասը նշել է, որ իր համար դա շատ նվաստացուցիչ է, և միայն հիմա է ինքը կարողացել խոսել այս մասին:
Հոֆմանին սեռական ոտնձգության մեջ մեղադրել է ևս երկու կին: