Հասարակություն 

Մոսկվայի դատարանը մեղավոր է ճանաչել Ուլյուկաևին

Մոսկվայի դատարանը մեղավոր է ճանաչել կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ՌԴ Էկոնոմիկայի զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին:

Դատավոր Լարիսա Սեմյոնովայի դատավճռում ասված է, որ Ուլյուկաևը մեղավոր է ճանաչվում պաշտոնական դիրք զբաղեցնելով կաշառք վերցնելու մեջ:

Պատժի մասով հայտարարությունն ավելի ուշ կլինի: Դատախազությունը 10 տարի ազատազրկում է պահանջում նախկին նախարարի համար և 500 միլիոն ռուբլի տուգանք:

Նույն շարքից