Հասարակություն 

Ավտովթար՝ Դավթաշենի կամրջի վրա /լրացված/

analitik.am

Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից մեկն ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Հրազդանի կիրճում՝ Արաբկիր զբոսայգու մոտակայքում, բախվել են «Volkswagen Golf» մակնիշի 34 UZ 560 (Ա. Մ.) և «Audi A6» մակնիշի 77 SG 707 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Audi A6» ավտոմեքենան մասամբ հայտնվել է Հրազդան գետում: Տուժածներ չկան:

Փրկարարները վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել գետից:

Նույն շարքից