Հասարակություն 

Իսրայելում մահապատիժ են սահմանում ահաբեկիչների համար

analitik.am

Իսրայելի կառավարությունը ցանկանում է մահապատիժ սահմանել ահաբեկիչների համար: Համապատասխան օրինագիծն արդեն համաձայնեցվել է կառավարության մաս կազմող 6 կուսակցությունների առաջնորդների կողմից:

Օրինագիծը շատ պարզ է. Բոլոր ահաբեկիչները, ովքեր սպանում են անմեղ մարդկանց, պետք է մահապատժի ենթարկվեն:

Որպեսզի օրենքը սկսի գործել, այն պետք է 4 ընթերցում անցնի խորհրդարանում:

Թե երբ է նախագիծը ներկայացվելու պատգամավորներին, չի հայտնվում:

Այս պահին Իսրայելում մահապատիժ կա երկու հանցագործության համար՝ հանցագործություն մարդկության դեմ և պետական դավաճանություն:

Վերջին անգամ Իսրայելում մահապատժի ենթարկվել է Ադոլֆ Էյխմանը, 1962 թվականին:

Նույն շարքից