Հասարակություն 

Apple-ը «հողին է հանձնում» iTunes

analitik.am

Apple-ը մտադիր է մինչև 2019 թվականը փակել iTunes-ը: Այս մասին հայտնում է Weraveyou-ը:

Որոշումը պայմանավորված է Spotify-ի, Apple Music-ի և մյուս նմանատիպ սերվիսների հաջողության աճով: Weraveyou-ը կարծում է, թե դրա պատճառն այն է, որ օգտատերերի պահանջները փոխվել են:

Պորտալի տեղեկություններով iTunes-ում գնված բոլոր թրեքները տեղափոխվելու են Apple Music, իսկ անօրինական կերպով երաժշտություն ներբեռնելը դառնալու է անհնար:

Հավելենք, որ iTunes-ը ծնվել է 2003 թվականին:

Նույն շարքից