Հասարակություն 

Վայք - Ջերմուկ ճանապարհահատվածը բքի պատճառով փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ 
դեկտեմբերի 13-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Թալինում, Գյումրիում, Արտաշավանում, Ապարանում և Կոտայքում ձյուն է տեղում:

Դժվարանցանելի է Իջևան - Նոյեմբերյան ճանապարհահատվածը (ծանրաքաշ մեքենաների համար):

Ավտոճանապարհների զգալի մասում տեղ - տեղ առկա է մերկասառույց: Բքի պատճառով փակ է Վայք - Ջերմուկ  ճանապարհահատվածը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00 - ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 


ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Նույն շարքից