Հասարակություն 

Ցուցահանդես նվիրված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանի կյանքին եւ գործունեությանը

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում դիտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանի ծննդյան 150-ամյակի տոնական միջոցառումների շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսը՝ նվիրված կաթողիկոսի կյանքին եւ գործունեությանը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Գարեգին Հովսեփյանը պատկանում է հայ ժողովրդի մեծերի շարքին եւ անգնահատելի ավանդ ունի բարդ պատմաաշխարհաքաղաքական ժամանակահատվածում Հայ Առաքելական եկեղեցու զորացման, սփյուռքում եկեղեցական ու հասարակական կյանքի զարգացման, հայ ազգային ինքնության պահպանման եւ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում՝ հավելելով, որ Արցախում հպարտ են այդպիսի հայրենակից ունենալու համար:

Նույն շարքից