Հասարակություն 

Ֆեյսբուքը նոր հնարավորություններ է ստեղծում իր օգտատերերի համար

analitik.am

Ֆեյսբուքը պատրաստվում է հնարավորություն տալ իր օգտատերերին գրառումների տակ մեկնաբանություններ թողնելիս դրանք հասանելի դարձնել միայն գրառում կատարողի ընկերների համար: Ինչպես հայտնում է Ubergizmo-ը, աշխարհի խոշորագույն սոցկայքն արդեն սկսել է այս մասով փորձարկումները:

Նշվում է, որ ցանկության դեպում, օգատերերը կարող են իրենց մեկնաբանությունները փակել բոլոր այն օգատերերի համար, որոնք ընդգրկված չեն գրառում կատարողի ընկերների ցանկում: Այսինքն, մյուսները չեն տեսնելու այդ մեկնաբանությունները և չեն կարողանալու պատասխանել դրանց:

Ֆեյսբուքի ներկայացուցիչները վստահ են, որ դա թույլ կտա օգտատերերին քննարկումներ իրականացնել առանց կողմնակից անձանց մասնակցության:

 

Նույն շարքից