Հասարակություն 

Ուսուցչուհին մերկ լուսանկարներ է ուղարկել տնօրենին, ինչի համար հեռացվել է դպրոցից

analitik.am

Բրոնքսում 39-ամյա ուսուցչուհի Էննի Սեյֆուլլան դպրոցի տնօրենի հետ ինտիմ բնույթի նամակագրություն է ունեցել՝ վերջինիս ուղարկելով նաև լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես է ինքը սիրով զբաղվում երկու տղամարդկանց հետ: Լուսանկարներն Էննին պահպանել է աշխատանքային համակարգչում, գրում է The Sun-ը:

Ուսուցչուհուն սրա համար դպրոցից միայն ժամանակավոր են հեռացրել՝ մեկ տարի ժամկետով: Ամեն դեպքում Էննին չի հերքում, որ լուսանկարներ է ուղարկել, սակայն նշում է, որ դրանք իր աշխատանքային համակարգչում հայտնվել են նախկին ընկերոջ ձեռքով, և հենց վերջինս է բացահայտել այդ լուսանկարների գոյության փաստը:

Ավելի ուշ իրավապահները հաստատել են, որ լուսանկարները ուսուցչուհու համակարգչում հայտնվել են այլ մարդու ձեռքով, սակայն դա չի փրկել Էննին, և նա ժամանակավոր հեռացվել է դպրոցից:

Նույն շարքից