Հասարակություն 

Չեխովի փողոցում ավտոմեքենա է այրվել

analitik.am

Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցում՝ զբոսայգու մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:41-ին, մարվել՝ 11:44-ին:

Պարզվել է, որ այրվել են Եղբայրության փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում կայանած «Opel Frontera» մակնիշի 41 TV 414 պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Կ. Կ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ և ցուցիչների վահանակը՝ մասամբ:

Նույն շարքից