Քաղաքականություն 

Պուտինը կանչել է իր մամուլի քարտուղարին և ասել` զբաղվիր այդ հարցով. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` նոյեմբերի 30-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ՀԱՊԿ ղեկավարների նեղ կազմով հանդիպման ժամանակ էքսցենտրիկ Բատկան` Լուկաշենկոն, անդրադարձել է ռուսական հեռուստաալիքներով Բելառուսի և Հայաստանի հասցեին հնչած «ամուսնական-դավաճանական» պասաժներին, ասել է, որ շատ վրդովված է հակաբելառուսական և հակահայկական այդ հայտարարությունների առնչությամբ:

Պուտինը Լուկաշենկոյի ելույթի ժամանակ մի քանի անգամ նայել է Սերժ Սարգսյանի կողմը՝ մտածելով, որ նա ևս կհայտնի իր կարծիքը, սակայն Սերժ Սարգսյանն իրեն հատուկ լռությամբ գլուխը կախ հետևել է Պուտին-Լուկաշենկո դիսկուրսին:

Պուտինը Լուկաշենկոյին պատասխանել է, որ իր համար նույնպես անընդունելի են նման մոտեցումները, և անպայման կանդրադառնա խնդրին: Նիստի ավարտից հետո, հենց դռների մեջ, նա կանչել է իր մամլո քարտուղար Պեսկովին և ասել` զբաղվիր այդ հարցով, ապա կողքիններին լսեցրել՝ Սերժ Ազատիչից արժե օրինակ վերցնել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից