Գլխավոր Հասարակություն 

Զինվորներին կարագի փոխարեն մարգարին են տվել. Ում մատն է խառը. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊՆ-ին կարագի փոխարեն մարգարին վաճառելու փաստով հարուցված քրգործով 3 աշխատակից է անցնում։ Նրանք ձերբակալված չեն, ստորագրությամբ ազատ են արձակվել։

Մեր տեղեկություններով՝ ՊՆ-ի տենդերը շահած ընկերությունները՝ ՍՊ ՍՊԸ-ն և «Էլայզեռ» ՍՊԸ-ն, կապված են ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ։ Նույն տեղեկությունների համաձայն՝ ընկերություններից մեկը հենց Եղիշե Մարգարյանին է պատկանում, և հենց ՍԱՊԾ պաշտոնյայի ճնշման ներքո են աշխատակիցները փորձաքննության վերջնական արդյունքներում կեղծիք կատարել և ներկրված մարգարինը կարագի տեղ ներկայացրել։

Սակայն, որքան էլ հետաքրքիր է, գործի քննության ժամանակ աշխատակիցները չեն խոստովանում գործադրված ճնշման մասին, այլ, հավանաբար վախենալով հետագա ճնշումներից, ցուցմունքներում գրում են, որ իրենք են սխալ փորձաքննություն արել։

Մեր տեղեկություններով, սակայն, ԱԱԾ-ն գործի քննության ժամանակ արդեն համոզվել է, որ ոչ մի փորձաքննություն էլ չի իրականացվել»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից