Հասարակություն 

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

analitik.am

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-23-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-22-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 19-ն էապես չի փոխվի, 20-21-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-23-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝         11.40C (1969 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝             -16.20C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝         -0.50C

Նույն շարքից