Հասարակություն 

Արգելափակվել է ավտոմեքենա

analitik.am

Դեկտեմբերի 18-ին, ժամը 21:39-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից վերև գտնվող հիդրոէլեկտրոկայանի մոտակայքում «IFA» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «IFA» մակնիշի 16 LS 379 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկարարները վարորդին և ուղևորին տեղափոխել են հիդրոէլեկտրոկայան՝ գիշերակացի:

Նույն շարքից