Հասարակություն 

Կանայք, ովքեր ունեն անհանգիստ ոտքերի սինդրոմ, պետք է լուրջ հետևեն իրենց առողջությանը

analitik.am

Ամերիկացի գիտնականները եզրահանգում են արել, որ այն մարդիկ, որոնց մոտ կա անհանգիստ ոտքերի սինդրոմ, պետք է ավելի լուրջ ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը, հակառակ դեպքում ամեն ինչ կարող է վատ ավարտ ունենալ: Սա մասնավորապես վերաբերում է կանանց, որոնց մոտ անհանգիստ ոտքերի սինդրոմը վկայում է սրտանոթային լուրջ խնդիրների մասին: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում:

Հետազոտությունը տևել է 15 տարի, դրան մասնակցել է 67 տարեկան 57 417 կին: Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել է 6 448 մահ:

Արդյունքում պարզվել է, որ այն կանանց մոտ, ովքեր անհանգիստ ոտքերի սինդրոմ են ունեցել, մահվան ռիսկը եղել է 43 տոկոսով ավելի շատ:

Նույն շարքից