Հասարակություն 

Ջորջ Լուկասն ամենահարուստ ամերիկացի հայտնին է՝ 5,5 միլիարդ դոլարով

Forbes-ի վարկածով ռեժիսոր և պրոդյուսեր Ջորջ Լուկասն ամենահարուստ ամերիկացի հայտնին է: Նրա կարողությունը 2017 թվականին կազմել է 5,5 միլիարդ դոլար:

Երկրորդ հորիզոնականում Լուկասի գործընկերն է՝ Սթիվեն Սփիլբերգը՝ 3,6 միլիարդ դոլարով: Իսկ եռյակը եզրափակում է հեռուստահաղորդավարուհի Օփրե Ուինֆրին, ում կարողությունը հասել է 2,8 միլիարդ դոլարի:

Հնգյակում հայտնվել են նաև Մայքլ Ջորդանը՝ 1,4 միլիարդ և Դևիդ Կոպերֆիլդը 875 միլիոն դոլարով:

Նույն շարքից