Հասարակություն 

Հրդեհ Կապանում. Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:38-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 24 շենքի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ. Ա.-ին պատկանող բնակարանի խոհանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:00-ին, մարվել՝ 12:05-ին:

Խոհանոցում այրվել է կախովի առաստաղը մոտ 8 քմ և կահույքը մոտ 8 քմ մակերեսով:

Նույն շարքից