Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, խորհրդարանում ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, պատասխանելով, հարցին, թե մամուլում տեղեկություններ կան, որ ինքը սնանկ է ճանաչվել և չի կարողանում վճարել պարտքերը, ասաց, որ այդ թեմայով մամուլում գրված ամեն ինչը հիմարություն է:
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ ԱԺ նախկին փոխխոսնակի ծառայողական մեքենայով բազմաթիվ խախտումներ են կատարվել, սակայն տուգանքները մինչև հիմա չեն մուծվել, վերջինս կրկին հայտարարեց, որ այդ տեղեկությունները սուտ են:
Լրագրողներից մեկի հարցին, թե Նաղդալյանի վարորդին զրկել են արդյո՞ք վարորդական իրավունքից, պատգամավորն ասաց, որ իր վարորդն ինքն է լուծում իր խնդիրները: Նաղդալյանն ամեն դեպքում նշեց, որ իր վարորդն այլևս չի վարում ավտոմեքենան: