Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:46-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցին հարակից գետափնյա հատվածում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 35 TA 392 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ե.) ավտոմեքենան: