Քաղաքականություն 

«Քանի դու կեղտոտ սիրտ ունես, քո կյանքը չի լավանալու». «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը շարունակում է մնալ խմբակցության սպիտակ ագռավը:

Երեկ կայացած խմբակցության նիստում խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հանդիմանել է Բոստանջյանին կուսակցության քաղաքական գծից շեղվելու մեջ. «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկել կառավարության ներկայացրած բյուջեի նախագծին, իսկ Բոստանջյանը հարցազրույցներով շարունակում է գովել վարչապետ Կարապետյանին:

Իսկ երեկոյան էլ նիստերի դահլիճում իրար են «կպել» Վարդան Բոստանջյանը և Սերգեյ Բագրատյանը: Երբ Բագրատյանը որպես հարակից զեկուցող ներկայացրել է «Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի մասին» օրենքը, Բոստանջյանը դիմելով Բագրատյանին՝ ասել է. «Հիմա այս օրենքը որ ընդունեք, մեր կյանքը լավանալո՞ւ է»: Բագրատյանն էլ պատասխանել է. «Քանի դու կեղտոտ սիրտ ունես, քո կյանքը չի լավանալու»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից