Հասարակություն 

54 միլիոն՝ տոնածառի և տոնական տեսքի մյուս տարրերի համար. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան Հանրապե­տության հրապարակում տեղի ունեցավ գլխավոր տոնածառի լույսերի միաց­ման միջոցառումը: Մայրա­քաղաքին տոնական տեսք հաղորդելու համար Երևա­նի բյուջեից հատկացվել է 54 մլն դրամ՝ նախորդ տարվա 39 մլն-ի փոխարեն:

«Քաղաքապետարանը փորձում է հնարավորինս քիչ միջոցներով մաքսիմում արդյունք ապահովել: Մինիմալ ծախսերով այս ձևավորումը ստացել ենք»,- ասել է Տա­րոն Մարգարյանը: Երբ լրագրողները շոշափել են Երև­անում բազմաթիվ աղքատների առկայության թեման, քաղաքապետն ասել է. «Հարգելիներս, եկեք այս տո­նական օրվա մասին խոսենք, երբ առիթը գա, ես աղ­քատությանն էլ անդրադարձ կկատարեմ... Ես ձեզ էլ եմ շնորհավորում Նոր տարվա կապակցությամբ: Ես ձեզ կհրավիրեմ, և մենք այդ թեմայով կզրուցենք»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից