Հասարակություն 

Արգելափակվել է ավտոմեքենա

analitik.am

Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:56-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասից դեպի Խոսրովի անտառ-արգելոց տանող ճանապարհի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Վարդաշենի ամառանոցների մոտակայքում:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 35 NS 087 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Խ.) ավտոմեքենան:

Նույն շարքից