Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը դադարեցրել է դատավոր Կարինե Ղազարյանի լիազորությունները

analitik.am

ՀՀ նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանի լիազորությունները 2017 թվականի դեկտեմբերի 18-ից համարվել են դադարած.

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ԱԽ-20-Ո-20 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե ՂԱԶԱՐՅԱՆԻ լիազորությունները 2017 թվականի դեկտեմբերի 18-ից համարել դադարած:

Նույն շարքից