Հասարակություն 

Ուկրաինայում տղամարդիկ ամուսնանալուց առաջ այսուհետ պարտավոր են զինկոմիսարիատ գնալ

analitik.am

Ուկրաինական Խարկովում տղամարդիկ ամուսնանալու համար այսուհետ պարտավոր են լինելու զագս տանել փաստաթուղթ զինկոմիսարիատից: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

ԶԼՄ-ներին այս մասին հայտնել է մի զույգ, որին հաջողվել է համոզել զագսի աշխատակիցներին բացառություն անել՝ պայմանով, որ պահանջվելիք փաստաթուղթն ավելի ուշ կներակայցվի:

Ավելի ուշ պարզվել է, որ ամուսնություններ գրանցող մարմնի պահանջը կապված է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի՝ 2017 թվականի փետրվարին ստորագրած հրամանագրի հետ, որը վերաբերում է ամուսնացող տղամարդու բնակության վայրին:

Ընդ որում, բոլոր զինկոմիսարիատները կատարում են նախարարի հրամանը և տրամադրում են պահանջվելիք փաստաթուղթը:

Նույն շարքից