Հասարակություն 

Թրամփի վարկանիշը շարունակում է ռեկորդներ գրանցել

analitik.am

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությունից գոհ է ամերիկացիների միայն 35 տոկոսը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով նոր հարցումների արդյունքներին:

Ինչ վերաբերում է այն ամերիկացիներին, ովքեր դժգոհ են Թրամփից, ապա նրանք կազմում են ԱՄՆ քաղաքացիների 59 տոկոսը:

Համեմատության համար ասենք, որ մարտին Թրամփից գոհ էր ամերիկացիների 45 տոկոս:

Թրամփի ցուցանիշը վատագույնն է ԱՄՆ նախագահների համար՝ նախագահության առաջին տարվա վերջին ամսվա ցուցանիշի մասով:

Նույն շարքից