Հասարակություն 

Խորհրդարանում «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամները ծեծել են իրար. 1in.am

analitik.am

Խորհրդարաում ծեծի միջոցով հարցեր լուծելը դառնում է ավանդույթ: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում իրար են ծեծել «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Արթուր Մանուկյանը, ով նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է, և Սերգեյ Բագրատյանը:

Երբ Դատական օրենսգրքի քվեարկությունից հետո «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները լքել են նիստերի դահլիճը, Սերգեյ Բագրատյանը ասել է. «Էդ բլյաթը ինչի կողմ քվեարկեց»՝ նկատի ունենալով դաշինքի անդամ Նապոլեոն Ազիզյանի քվեարկությունը, ով չմիացավ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի բոյկոտին և կողմ քվեարկեց օրենսգրքին:

Մանրամասն՝ 1in.am

Նույն շարքից