Հասարակություն 

Թիվ 22 երթուղու միկրոավտոբուսում Հայկը գողացել էր Լուսինեի դրամապանակը

analitik.am

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի ծառայողները դեկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, «Վալենսիա» ռեստորանի մոտ գտնվող կանգառից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1983 թ. ծնված Հայկ Կ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 18.30-ին, թիվ 22 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է 1978 թ. ծնված Լուսինե Բ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանկային քարտ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

Նույն շարքից