Հասարակություն 

Մերիլ Սթրիփին մեղադրում են Հարվի Վայնշթեյնի հանցագործությունների մասին իմանալու և լռելու մեջ

analitik.am

Լոս Անջելեսում հոլիվուդյան աստղ Մերիլ Սթրիփի տան մոտ պաստառ է հայտնվել, որի վրա հայտնի դերասանուհին երևում է սեքս-սկանդալի մեջ հայտնված պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի հետ: Նկարում Սթրիփի պատկերի վրա գրված է «Նա իմացել է», գրում է  The Hollywood Reporter-ը:

Պաստառի հեղինակները Սթրիփին մեղադրում են Վայնշթեյնի հանցագործությունների մասին իմանալու, բայց լռելու մեջ:

Ավելի վաղ 69-ամյա դերասանուհին հայտարարել էր, որ դատապարտում է նման վարքը և չի իմացել հայտնի պրոդյուսերի հանցագործությունների մասին:

Սակայն դերասանուհի Ռոուզ Մակգոուենն իր հերթին պնդում է, որ Սթրիփն ամեն ինչ իմացել է:

Նույն շարքից