Հասարակություն 

Խորհուրդներ. որտեղից գնել ամանորյա մթերքը, ինչպես խուսափել թունավորումներից. ԱՆ

analitik.am

Նախատոնական գնումները սկսվել են: Գլխավոր հարցերն են՝ որտեղից կատարել գնումները, մթերք գնելիս ինչ հաշվի առնել և, որ ամենակորևորն է, ինչպես խուսափել թունավորումներից: Մի քանի խորհուրդ տոնական օրերին չհիվանդանալու և ամանորյա արձակուրդները վայելելու համար:

Այսպիսով, անհրաժեշտ է.

•      գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից

•      գնել թարմ, չվնասված մթերք

•      աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները

•      գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին

•      նախապատվությունը տալ անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներին, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն

•      չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում

•      իսկ, եթե պատրաստի կերակրատեսակները ձեռք են բերվել խանութներից, ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին

Նույն շարքից