Քաղաքականություն 

Հանրապետական Վահրամ Բաղդասարյանն աչք է դրել Արա Բաբլոյանի աթոռի վրա. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը ցանկանում է հասնել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնանկությանը եւ հաջորդ տարվա ապրիլից զբաղեցնել նրա տեղը:

Բաղդասարյանը ՀՀԿ խմբակցությունում իր մտերիմ պատգամավորների միջոցով փորձում է ցույց տալ, որ Բաբլոյանը ոչ միայն տապալում է ԱԺ նիստերը, այլ նաեւ չի կարողանում իր վերահսկողության տակ պահել խորհրդարանի գործունեությունը:

Բաղդասարյանը իր մտերիմներին հավաստիացնում է, որ եթե առաջիկա 3-4 ամսում նախագահ Սերժ Սարգսյանը իսկապես համոզվի, որ Բաբլոյանը չի վերահսկում իրավիճակը, ապա նրա պաշտոնանկության հարցը կարելի է լուծված համարել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից