Քաղաքական 

Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տվել պոռնոսկանդալի պատճառով

Մեծ Բրիտանիայի առաջին նախարար և կառավարության քարտուղարության ղեկավար Դամիան Գրինը դեկտեմբերի 20-ին հայտարարել է հրաժարականի մասին: Ավելի վաղ նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել սեռական ոտնձգության և աշխատանքային համակարգչում պոռնոգրաֆիկ նյութեր պահելու համար:

Նշվում է, որ Գրինին խորհուրդ է տվել հրաժարական տալ Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը:

Սա վերջին շաբաթվա ընթացքում Բրիտանիայի կառավարությունում երրորդ հրաժարականն էր: Ավելի վաղ հրաժարական էին տվել Պաշտպանության և Միջազգային զարգացման նախարարները:

Նույն շարքից