Չորեքշաբթի երեկոյան Հոլիվուդում գտնվող ռեստորաններից մեկում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները՝ նշելով, որ ռեստորանը գտնվում է բնակելի շենքի առաջին հարկում:
Պայթյունի արդյունքում կա վիրավոր: Ինչպես հայտնում է NBC-ն, վիրավորը ռեստորանի մոտով անցնող մի կին է: Միջադեպի պահին հաստատությունը փակ է եղել:
Նախնական տեղեկություններով, պայթյունի պատճառը գազի արտահոսքն է: