ԱԺ-ն ավարտեց արտահերթի հարցերի քննարկումը և պատրաստվում է քվեարկել քննարկված օրենքները:
Սակայն քվեարկությունը տեղի կունենա ավելի ուշ, քանի որ խորհրդարանում 20 րոպե ընդմիջում հայտարարվեց:
Ընդմիջում պահանջեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ նիստերի դահլճը լքել էր Ծառուկյան դաշինքի խմբակցությունը: