ԱԺ-ն շարունակում է արտահերթի ընթացքում քննարկած օրենքների քվեարկությունը: ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի պահանջած 20 րոպե ընդդմիջումից վերադառնալուց հետո, սակայն, պատգամավորները հասցրեցին միայն մեկ օրինագիծ քվեարկել:
Երբ ԱԺ նախագահը հայտարարեց, որ հաջորդ երկու օրենքները սահմանադրական են և պետք է անցնեն պատգամավորների ձայների 3/5-ով, Փաշինյանը կրկին 20 րոպե ընդդմիջում պահանջեց: