Հասարակություն 

Տղամարդը ողջ-ողջ այրել է կանանց, քանի որ նրանք դուր չեն եկել իր մորը /տեսանյութ/

Հնդկաստանում Դիպա Ռամ անունով 30-ամյա տղամարդն իր երկու կանանց՝ Դարիային և Մալիին փակել է ավտոմքենայի մեջ և այրել: Ոստիկանությունից հայտնում են, որ տղամարդն այդ քայլին գնացել է, քանի որ կանայք չեն կարողացել երջանկացնել իր մորը: Ավտոմեքենայում նաև երեխա է եղել, ով հրաշքով փրկվել է:

Նշվում է, որ իրավապահները նախ կարծել են, թե մեքենան այրվել է տեխնիկական պատճառներով, սակայն ավելի ուշ մարդասպանն ինքն է խոստովանել, որ տեղի ունեցածը սպանությունը է:

Նա հայտարարել է, որ այդ քայլին գնացել է մշտական վեճերի պատճառով: Բացի դրանից, կանայք դուր չեն եկել իր մորը:

https://www.youtube.com/watch?v=18WL1hvSdiw

Նույն շարքից