ԱԺ նիստը շարունակվում է: Խորհրդարանում քվեարկում են արտահերթի ընթացքում քննարկված օրենքները: Սակայն նիստի աշխատանքները յուրաքանչյուր օրինագծի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջվում են:
Դա տեղի է ունենում ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի պահանջով:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն արդեն 4-րդ անգամ է վերցրել ընդմիջում: Ամենայն հավանականությամբ, նա այդկերպ ցանկանում է պարալիզացնել ԱԺ աշխատանքները: