Գլխավոր Քաղաքականություն 

ՀՀԿ-ական պատգամավորը սպառնում է զրկել ընդդիմությանը ընդմիջում վերցնելու իրավունքից

analitik.am

ԱԺ աշխատանքները շարունակում են պարալիզացված մնալ: Արտահերթի ժամանակ քննարկված օրինագծերից յուրաքանչյուրի քվեարկությունից առաջ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը 20 րոպե ընդմիջում է պահանջում: Ընդմիջումների թիվն արդեն հասել է 6-ի:

Ինչպես երևում է, խորհրդարանական մեծամասնության որոշ պատգամավորներ այդքան էլ ցանկություն չունեն համակերպվել մտքի հետ, որ պատգամավոները կանոնակարգով նման իրավունք ունեն:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանին, ով հերթական ընդդմիջման պահանջից հետո հայտարարեց, որ անհրաժեշտություն կա վերանայել կանոնակարգը և այդպես էլ կարվի:

Նույն շարքից