Հասարակություն 

Եվրոպայում 2017-ին ամենաշատ վաճառված ավտոմեքենաները

2017 թվականի Եվրոպայի ամենահայտնի ավտոմեքենան Volkswagen Golf-ն է: Տարվա ամենահայտնի ավտոմեքենաների ցանկը կազմել է JATO Dynamics ընկերությունը:

Ավարտվող տարվա առաջին 11 ամիսների ընթացքում Եվրոպայում վաճառվել է ավելի քան 445 հազար Volkswagen Golf-ը: Այս ավտոմեքենան առաջին հորիզոնականում է նաև առանձին վերցված Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Նորվեգիայում և Լյուքսեմբուրգում:

Ցուցակի երկրորդ հորիզոնականում Renault Clio-ն է, որն ամենաշատը գնել են Ֆրանսիայում, Պորտուգալիայում և Նիդերլանդներում: Ընդհանուր առմամբ վաճառվել է մոտ 300 հազար Renault Clio-ն:

Եռյկաը եզրփակում է Volkswagen Polo-ն՝ 225 հազաար օրինակ վաճառքով:

Եռյակին հաջորդում են Ford Fiesta՝ 237 հազար, և Nissan Qashqai-ը՝ 230 հազար:

 

Նույն շարքից