Քաղաքական 

Աղվան Վարդանյանը թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանին 11-րդ անգամ ընդմիջում պահանջել

ԱԺ այսօրվա աշխատանքը մոտենում է ավարտին: Քիչ առաջ խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քվեարկության է դրվում արտահերթի ընթացքում քննարկված վերջին հարցը:

Մինչ այդ բոլոր հարցերի քվեարկությունից առաջ (բացառությամբ՝ մեկի) ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը 20 րոպե ընդմիջում էր պահանջել՝ ընդհանուր առմամբ՝ թվով 10 անգամ:

Այս անգամ, սակայն, ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը թույլ չտվեց Փաշինյանին դա անել և առաջ անցնելով ինքը 20 րոպե ընդմիջում պահանջեց:

Ավելի վաղ Վարդանյանը նաև կոչ էր արել Փաշինյանին դադարեցնել ընդմիջումներ պահանջելը:

Նույն շարքից