Քաղաքական գլխավոր 

ԱԺ-ն վերջապես ավարտեց իր աշխատանքը՝ սպառնալիքով, ջանջիգյարով և օրհներգ լսելով

Մոտ 5:30 ժամ տևած աշխատանքից հետո ԱԺ-ն ավարտեց իր աշխատանքը: Պատգամավորները միայն հիմա ավարտեցին իրենց աշխատանքը, քանի որ ԵԼՔ-ի նախաձեռնությամբ 11 անգամ 20 րոպեանոց ընդմիջման գնացին:

Խորհրդարանի աշխատանքների ավարտին ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարաեց, որ խմբակցությունն իր քայլով ցանկանում էր ցույց տալ, որ պետության և ժողովդրի շահի ոտնահարման որևէ դեպք չի անտեսվելու ԵԼՔ-ի կողմից:

Հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանն իր հերթին ասաց, որ պատգամավորներին 20 րոպե ընդմիջում պահանջելու իրավունքը տրվել է մեծամասնության կողմից և մեծամասնության կողմից էլ հավանաբար այն ետ կվերցվի:

Ելույթով հանդես եկավ նաև Հանրապետական Սեյրան Սարոյանը, ով տարակուսանք հայտնեց, թե ինչու է այս աղմուկը, քանի որ աշխատանքը 18:00 է ավարտվում: Նա նաև կոչ արեց բոլորին ջանջիգյարով  հրաժեշտ տալ իրար, քանի որ շուտով Ամանոր է:

Ապա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ 6-րդ գումարման ԱԺ-ի երկրորդ նստաշրջանի ավարտի մասին: Դրանից հետո պատգամավորները լսեցին օրհներգն ու լքեցին նիստերի դահլիճը:

Նույն շարքից