Ավստրիայում որոշել են տուգանք սահմանել այն վարորդների համար, ովքեր սխալ ձևով կմաքրեն իրենց ավտոմեքենաները ձյունից և սառույցից: Նրանք, ովքեր մաքրության անցնելուց առաջ չեն անջատի մեքենայի շարժիչը, ստիպված կլինեն վճարել մինչև 5 հազար եվրո տուգանք:
Ավստրիական իշխանություններն իրենց որոշումը բացատրում են շրջական միջավայրի պաշտպանությամբ: Բանն այն է, որ մեքենաներն ամենաշատն օդն աղտոտում են արագ տեղից շարժվելու, դանդաղ ընթացքի, ինչպես նաև կանգնած ժամանակ, երբ շարժիչն աշխատում է:
Որպեսզի վարորդները չմոռանան նոր օրենքի մասին, կանգառներում պետք է հատուկ ցուցանակներ տեղադրվեն, որոնց վրա գրված կլինի «Անջատի՛ր շարժիչը»:
Բացի էկոլոգական խնդիրներից, ավստրիական իշխանություններն այսկերպ հույս ունեն նվազեցնել խոշոր քաղաքների աղմուկը:
Ավստրիական ավտոմոբիլային ակումբն իր աջակցությունն է հայտնել այս օրենքին՝ կոչ անելով վարորդներին խուճապի չմատնվել և նշելով, որ այս կարգն օգնելու է նաև մեքենաներն ավելի լավ վիճակում պահելուն և քիչ վառելիք ծախսելուն: