Քաղաքական գլխավոր 

Սա կլինի մաքուր ՀՀԿ-ական ձեռագիր

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օրենքի խախտումը օրենքի չեղած կարգավորմամբ մի՛ մեկնաբանեք:

Այսօր քաղաքական մեծամասնությունը մեծահոգություն էր համարում օրենքով սահմանված կարգով քվեարկությունից առաջ ընդմիջում վերցնելու դրույթը և սպառնում ԵԼՔ խմբակցությանը, որ այդ մի գործիքից էլ կզրկեն փոքրամասնությանը շուտով:

Որևէ մեկի մոտ թյուր կարծիք չլինի, թե այդ գործիքը փոքրամասնության մեծ <<խաթեր>> համար է ամրագրված օրենքում:
Այնուամենայնիվ, նախքան դա վերացնելը (ինչը չեմ կասկածում, որ այսօրվանից հետո կդառնա ՀՀԿ-ի օրակարգային հարց) այնպիսի լուծում գտեք, որ դա կարելի լինի բացառապես ՀՀԿ-ին՝ այն էլ այն դեպքում, երբ ԿՈՂՄ քվեարկելու և օրենքը անցկացնելու գործընթացը վտանգված է!
Սա կլինի մաքուր ՀՀԿ-ական ձեռագիր

Նույն շարքից